Անգլիան գրավելու հույսով. Դանի Ալվեսը կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա

10:16 11.07.2019

Դանիել Ալվեսը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «Պարի Սեն Ժերմենից» հեռանալուց հետո բրազիլացի ֆուտբոլիստը դեռևս ակումբ չունի: 

Ինչպես տեղեկացնում է Globoescorte-ն, 36-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Անգլիայի գործող չեմպիոնը` «Մանչեսթեր Սիթին»: Ներկա պահին Դանի Ալվեսը ազատ գործակալի կարգավիճակ ունի և կարող է անվճար տեղափոխվել մանչեսթերյան ակումբ: Ալվեսի տեղափոխությանը կարող է նպաստել նաև Պեպ Գվարդիոլան: Ֆուտբոլիստը և իսպանացի մասնագետը աշխատել են միմյանց հետ «Բարսելոնայում»: 

Օրեր առաջ ավարտված Կոպա Ամերիկայում Դանի Ալվեսը Բրազիլիայի հավաքականի կամզում նվաճեց բաղձալի տիտղոսը: Ալվեսը «պենտակամպեոնների» ավագն էր: 36-ամյա բրազիլացին ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: 

Իր կարիերայի ընթացքում Ալվեսը խաղացել է «Սևիլիայում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և «Պարի Սեն Ժերմենում»: 

Share |

Լրահոս

Loading...