Դե Լաուրենտիս. Խամեսը ցանկանում է տեղափոխվել Նապոլի, բայց Ռեալը խանգարում է

10:48 11.07.2019

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը վստահ է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է տեղափոխվել իտալական ակումբ: Նեապոլիտացիների նախագահը կոլումբիացուն նաև համեմատել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ: 

«Խամեսը այն խաղացողն է, ով Ռոնալդուից ու Մեսսիից հետո ամենասիրալիրն է լրագրողների հանդեպ: Կառլո Անչելոտին իսկապես սիրում է նրան: Տեղափոխությանը խանգարում է «Ռեալը», իսկ Խամեսը ուզում է տեղափոխվել «Նապոլի»»,-Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: 

Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում 27-ամյա կոլումբիացին հանդես է Մյունխենի «Բավարիայի» կազմում վարձակալական հիմունքներով: 

Մադրիդի «Ռեալի» հետ Խամեսը չի մեկնել Կանադա միջմրցաշրջանային պատրաստության: 

Share |

Լրահոս

Loading...