Դիեգո Կոստան կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա

14:38 11.07.2019

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա: Նախկինում նա հանդես է եկել «Չելսիի» կազմում: 

Ինչպես հաղորդում է Marca-ն` վկայակոչելով բրիտանական The Sun պարբերականին, 30-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»: Անգլիական ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը: 

Կոստան 2018 թվականի հունվարին վերադարձավ «Ատլետիկո»: Մինչ այդ նա խնդիրներ էր ունեցել «Չելսիի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Ներկա պահին հարթ չեն Կոստայի հարաբերությունները նաև «ռոխիբլանկոսների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ: 

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Աթլետիկոյից» հեռացել են Դիեգո Գոդինը, Խուանֆրանը, Լուիս Ֆելիպեն, Ռոդրին և Անտուան Գրիզմանը: 

 

Share |

Լրահոս

Loading...