Էրիկ Վարդանյան. Թիմի մոտ հոգնածություն էր նկատվում

22:00 11.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» մակեդոնական «Շկուպիի» հետ առաջին խաղն անցկացրեց Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում:

Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին 11-մետրանոցի նշակետից բացեց Էրիկ Վարդանյանը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշվով:

Խաղից հետո Էրիկ Վարդանյանն է պատասխանել ArmSport-ի հարցերին:

Խոսելով խաղի ու, ընդհանրապես, դիմակայությունում շանսերի մասին՝ Վարդանյանն ասաց.

«Վերջին 20 րոպեն շատ լավ խաղացինք: Սկզբում թիմի մոտ հոգնածություն էր նկատվում, բայց տղաները պայքարեցին և կարողացանք ոչ-ոքի ավարտել խաղը: Շանսերը մեծ են»:

Անդրադառնալով իր իսկ խաղի մասին, Էրիկը նշեց.

«Էլի ասեմ, որ հոգնածություն էր նկատվում բոլորիս մոտ: Անձամբ ինձ մոտ՝ ավելի շատ: Պատասխան խաղին կպատրաստվենք ավելի լավ»:

Վերջում մեր ֆուտբոլիստը խոսեց երկրպագուների մասին.

«Շատ շնորհակալ ենք երկրպագուներին, գոհ ենք: Եթե նրանք չլինեին, երևի չկարողանայինք 3-3 հաշվով խաղալ»:

Share |

Լրահոս

Loading...