Ֆեդերեր․ Երկրպագուն շնորհավորեց 100-րդ հաղթանակի կապակցությամբ, իսկ ես չէի հիշում այդ մասին

00:29 11.07.2019

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն Ուիմբլդոնի քառորդ եզրափակչում ճապոնացի Կեյի Նիշիկորիին հաղթելուց հետո հայտարարել է, որ տեղյակ չի եղել՝ սա իր 100-րդ հաղթանակն է Grand Slam շարքի երրորդ մրցաշարում։

«100 հաղթանա՞կը․․․ Երբ ես ինքնագրեր էի բաժանում, երկրպագուներից մեկը հիշեցրեց այդ մասին։ Խաղի ժամանակ այդ մասին չեմ մտածել։ Անկեղծ, ոչ մի անգամ չեմ մտածել։ Երկրպագուներից մեկն ասաց․ «Շնորհավորում եմ 100-րդ հաղթանակի կապակցությամբ», իսկ ես պատասխանեցի․ «Իսկապե՞ս։ Չէի հիշում, մոռացել էի այդ մասին»։

Ո՞վ կարող էր մտածել, որ ինձ կհաջողվի 100 հաղթանակ տոնել Ուիմբլդոնում։ Ինքս հաստատ նման մտքեր չեմ ունեցել»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է Championat.com-ը։

Նշենք, որ Ֆեդերերը ռեկորդակիր է Grand Slam շարքի մեկ մրցաշարում տոնած հաղթանակների քանակով։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ամերիկացի Ջիմի Կոնորսը, որը 98 հաղթանակ տոնել է US Open-ում։

Share |

Լրահոս

Loading...