Ֆեդերեր. 2008-ին կանխատեսում էին, որ Նադալը կավարտի կարիերան, ինչպես ինձ` 2009-ին

15:11 11.07.2019

Ուիմբլդոնի կիսաեզրափակչում միմյանց դեմ մրցելու են Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալը: Շվեյցարացի թենիսիստը քառորդ եզրափակչի խաղից հետո կիսվել է առաջիկա հանդիպման սպասումներով: 

 «Դուք առաջին օրը չեք այս գործում (Ֆեդերերը` լրագրողներին): Դուք շատ լավ եք ճանաչում Ռաֆային, ինչպես որ ես: Մենք երկար ժամանակ չենք խաղացել խոտի վրա: Նա իսկապես բարելավվել է իր խաղը այս կորտերի վրա: Ռաֆան ավելի լավ է մատուցում ու արագ ավարտում է միավորները:

Հաճելի է, որ նա շարունակում է իր մրցելույթները այս մակարդակի վրա: 2008-ին բոլորը կանխատեսում էին, որ Ռաֆան կավարտի կարիերան, ինչպես անում էին իմ պարագայում 2009-ին: Ես ուրախ եմ, որ դարձյալ հանդիպելու եմ նրա հետ»,-37-ամյա թենիսիստի խոսքերն է մեջբերում Ուիմբլդոնի մամուլի ծառայությունը: 

Հավելենք, որ տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ հանդիպումները կայանալու են վաղը: Եզրափակչի մյուս ուղեգիրը վիճարկելու են Նովակ Ջոկովիչը և Ռոբերտո Բաուտիստա Ագուտը: 

Share |

Լրահոս

Loading...