Ֆեներբախչեն ցանկանում է գնել Յուվենտուսի ֆուտբոլիստին

14:52 11.07.2019

«Ֆեներբախչեն» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրայի ծառայություններով:

Ստամբուլյան ակումբն արդեն առաջարկ է արել թուրինցիներին 32-ամյա ֆուտբոլիստի համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացին, ամենայն հավանականությամբ, այս ամռանը կհեռանա «Յուվենտուսից», քանի որ թիմի նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հույս չի կապում ֆուտբոլիստի հետ:

Խեդիրան «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից։ Կիսապաշտպանը թուրինցիների կազմում անցկացրել է 87 հանդիպում, խփել է 21 գոլ և 4 անգամ հաղթել է A Սերիայում: Իտալական ակումբի հետ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւև 2021 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:

Share |

Լրահոս

Loading...