Աղբյուր. Բարսելոնան Գրիզմանի համար 120 մլն եվրո է վճարել Աթլետիկոյին

22:45 11.07.2019

Կատալոնական «Բարսելոնան» Մադրիդի «Աթլետիկոյին» 120 միլիոն եվրո է վճարել հարձակվող Անտուան Գրիզմանի համար: Այս մասին հաղորդում է L’Equipe պարբերականը:

Սպասվում է, որ «կապտանռնագույնների» հետ Գրիզմանի պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով՝ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ «Բարսելոնան» հուլիսի 12-ին կվճարի ֆրանսիացի ֆուտբոլիստի հրաժարագինը: Ընդ որում, նշվում էր, որ գործարքին կներկայանա ոչ թե ակումբի ներկայացուցիչ, այլ ֆուտբոլիստի փաստաբանը:

Share |

Լրահոս

Loading...