Բարսելոնան նախատեսում է հուլիսի 12-ին վճարել Գրիզմանի հրաժարագինը

20:20 11.07.2019

«Բարսելոնան» պատրաստվում է վաղը՝ հուլիսի 12-ին, վճարել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հրաժարագինը, որը կազմում է 120 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնան» ֆրանսիացուն ձեռք բերելու մասին չի հաստատի, մինչև իսպանական Պրիմերայի ղեկավարությունը պաշտոնապես չհաստատի գործարքը: Ընդ որում, լիգայի գրասենյակ կգնան ոչ թե կատալոնացիների ներկայացուցիրները, այլ Գրիզմանի փաստաբանը:

Սպասվում է, որ «կապտանռնագույնների» հետ Անտուանի պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով՝ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Գրիզմանը «Աթլետիկոն» լքելու որոշման մասին հայտարարեց մայիսի կեսերին: «Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուի՝ վերջերս արած մեկնաբանություններից հետո մադրիդյան ակումբը պաշտոնական հայտարարություն արեց այն մասին, որ կատալոնական ակումբն ու ֆուտբոլիստը չեն հարգում իրենց:

Share |

Լրահոս

Loading...