Լոնդոնը դարձյալ կանչում է. Իգուայինը կարող է վերադառնալ Անգլիա

15:51 11.07.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: 

Sky Sports Italia-ն հաղորդում է, որ արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը»: Լոնդոնյան ակումբը պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել Իգուայինի համար: Օրեր առաջ «Վեսթ Հեմից» հեռացավ հարձակվող Մարկո Արնաուտովիչը, այդ է պատճառը, որ անգլիական ակումբը ցանկանում է վերազինել հարձակման գիծը:

Գոնսալո Իգուայինը նախորդ մրցաշրջանի մի մասը անց է կացրել «Միլանում», մի մասը` «Չելսիում»: Երկու թիմերին էլ Գոնսալոն խաղացել է վարձակալական հիմունքներով: 

Հավելենք, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին չի ցանկանում օգտվել Իգուայինի ծառայություններից: 60-ամյա մասնագետը դեմ չի լինի, եթե ակումբը գնի Մաուրո Իկարդիին: 

Share |

Լրահոս

Loading...