Յուվենտուսը նոր առաջարկ է արել Դե Լիգիտի համար

11:40 11.07.2019

Թուրինի «Յուվենտուսը» նոր առաջարկ է արել «Այաքսի» պաշտպան Մաթիաս Դե Լիգտի տրանսֆերը գնելու համար: 

Ինչպես տեղեկացնում է De Telegraaf-ը, թուրինյան ակումբը 67 միլիոն եվրո է առաջարկել 19-ամյա հոլանդացու համար: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը և «Յուվենտուսը» համաձայնության են հասել անձնական պայմանագրի շուրջ: 

Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է, որ Դե Լիգտը մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը: 

Ա սերիայի չեմպիոնները ցանկանում են մինչև շաբաթվա վերջ ավարտին հասցնել ֆուտբոլիստի տրանսֆերը: 

Share |

Լրահոս

Loading...