Լիվերպուլի երկրպագուին արգելել են ներկա գտնվել ակումբի խաղերին

09:27 11.07.2019

Անգլիական «Լիվերպուլի» երկրպագու Էնթոնի Մալլենը, որն ասիացի զբոսաշրջիկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպման նախաշեմին հրել էր Placa Reial հրապարակի շատրվանի մոտ, զրկվել է երեք տարվա ընթացքում հանդիպումներին մասնակցելու հնարավորությունից, հաղորդում Է BBC-ն:

57-ամյա Մալենին արգելել են ներկա գտնվել «Էնֆիլդում», մարզադաշտի մոտ գտնվել հանդիպումներից առաջ և հետո, ինչպես նաև մասնակցել մերսիսայդցիների արտագնա խաղերին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» «Կամպ Նոու» ստադիոնում կայացած առաջին խաղում կատալոնացիները 3:0 հաշվով հաղթել էին «Լիվերպուլին»: Սակայն «Էնֆիլդում» պատասխան հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով՝ հօգուտ Յուրգեն Կլոպի թիմի, որոնք դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և հետագայում նվաճեցին տիտղոսը՝ հաղթելով Լոնդոնի «Տոտենհեմին»:

Share |

Լրահոս

Loading...