Լիվերպուլի երկրպագուներն ինքնաթիռ են վարձել ՄՅՈւ-ին ծաղրելու համար

22:30 11.07.2019

«Լիվերպուլի» երկրպագուները ծաղրել են «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին, որոնք նախամրցաշրջանային հավաքն անցկացնում են Ավստրիայում:

«Կարմիր սատանաների» մարզումներից մեկի ժամանակ, որոնք անցկացվում են Պերտ քաղաքում, մարզադաշտի վրայով ինքնաթիռ է անցել, որի վրա փակցված է եղել «Եվրոպական 6-ակի չեմպիոն» պաստառը: Օդանավը հատուկ վարձված է եղել «Լիվերպուլի» երկրպագուների կողմից, որպեսզի սկզբունքային մրցակցին հիշեցնեն «կարմիրների» նվաճած 6 չեմպիոնական տիտղոսները:

Լիվերպուլը եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում հաղթել է 1977, 1978, 1981, 1984, 2005 և 2019 թվականներին: Այդուհանդերձ, ՄՅՈւ-ն «մերսիսայդյան» ակումբին գերազանցում է ԱՊԼ-ի չեմպիոնական տիտղոսները՝ 20-ը 18-ի դեմ:

Share |

Լրահոս

Loading...