Կոսելնին հրաժարվել է Արսենալի հետ մեկնել ԱՄՆ

14:24 11.07.2019

Լոնդոնի «Արսենալի» ավագ Լորան Կոսելնին հրաժարվել է թիմի հետ մեկնել ԱՄՆ՝ ուսումնամարզական հավաքների:

Լոնդոնյան ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

«Մենք շատ հիասթափված ենք Լորանի գործողություններից, որոնք հակասում են մեր հստակ կանոններին։ Մենք հույս ունենք լուծել այս հարցը և առաջիկայում մեկնաբանություններ չենք ներկայացնի», – ասված է «Արսենալի» պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ:

Կոսելնին «Արսենալի» գույները պաշտպանում է 2010 թվականից և 9 տարվա ընթացքում հասցրել է թիմի հետ նվաճել Անգլիայի երեք գավաթ և երկու Սուպերգավաթ: Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ գործում է մինչև 2020-ի ամառը։

Share |

Լրահոս

Loading...