Լուկակուն հայտնել է ՄՅՈւ-ի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ Ինտեր

13:12 11.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ հեռանալու է ակումբից: 

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, բելգիացի հարձակվողը հայտնել է ՄՅՈւ-ի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ «Ինտեր»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ներաձուրիների» սպորտային տնօրենը ժամանել է Անգլիա Լուկակուի տրանսֆերի շուրջ բանակցությունները սկսելու համար: 

«Մանկունյանցիները» 80 միլիոն ֆունտ են ուզում ստանալ Լուկակուի տեղափոխությունից: «Ինտերը» գումարը վճարելու դժվարությունները հաղթահարելու համար կարող է վարձակալել ֆուտբոլիստին երկու տարով` պարտադիր գնման իրավունքով: 

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Սուլշերը խնդրել է Լուկակուին մնալ ՄՅՈւ-ում ևս մեկ մրցաշրջան: 

Share |

Լրահոս

Loading...