Մանչեսթեր Յունայթեդը խելահեղ առաջարկ է պատրաստում Միլինկովիչ-Սավիչի համար

14:16 11.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է քայլեր ձեռնարկել «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին գնելու համար: 

Ինչպես հաղորդում է Goal-ը` հղում կատարելով Sky Sports Italia-ին, «կարմիր սատանաները» պատրաստ են 72 միլիոն ֆունտ վճարել սերբ ֆուտբոլիստի համար: Հաղորդվում է, որ «Լացիոն» 90 միլիոն ֆունտ է ակնկալում ստանալ մանչեսթերյան ակումբից: 

«Յունայթեդը» հնարավոր է համալրումների կարիք ունենա կիսապաշտպանական գծում, եթե թիմից հեռանա Պոլ Պոգբան: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Յուվենտուսը» և «Պարի Սեն Ժերմենը»: 

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը հանդես է գալիս «Լացիոյի» կազմում 2017 թվականից: Մայրաքաղաքային թիմի կազմում մասնակցած 125 խաղում նա 22 գոլ է խփել: 

Share |

Լրահոս

Loading...