Մեսսին Հռոմի Պապի ֆոնդից մրցանակ կստանա Կոպա-Ամերիկայում խաղի համար

20:05 11.07.2019

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ամերիկայի Գավաթ-2019-ի արդյունքներով մրցանակ կստանա Հռոմի Պապ Ֆրանցիսկի ֆոնդից: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Մեսսիին լաթե գնդակ կհանձնեն, որը պատրաստել են մոզամբիկցի երեխաները և օրհնել է Հռոմի Պապը: Մրցանակը խորհրդանշում է ջանքեր, համերաշխության ոգի, ազնվություն, անհատական որակներ, հարգանք և թիմային աշխատանք:

Լաթե գնդակի դափնեկիրն ընտրվել է Հռոմի Պապի ֆոնդի հովանու տակ գտնվող հաստատություններում ուսանողների շրջանում անցկացված քվեարկությամբ: 

Լեոն ստացել է ձայների 34.28 տոկոսը: Երկրորդ տեղում Պերուի հավաքականի կիսապաշտպան Էդիսոն Ֆլորեսն է (15.56%), երրորդը Պերուի հավաքականի դարպասապահ Պեդրո Գալյեսեն է (11.28), 4-րդը Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսն է (10.5%):

Share |

Լրահոս

Loading...