Նադալ. Պոգբան հիասքանչ ֆուտբոլիստ է, բայց այդ գումարները խելագարություն են

10:55 11.07.2019

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով հանդիսանում է Մադրիդի «Ռեալի» երկրպագու, Ուիմբլդոնի քառորդ եզրափակչում Սեմ Քուերիի նկատմամբ տարած հաղթանակից հետո պատասխանել է լրագրողի` «արքայական» ակումբի մասին հարցին: 

«Ես միշտ հավատում եմ իմ թիմին: Երբեմն խաղն այնպես չի դասավորվում, ինչպես պետք է, օրինակ նախորդ մրցաշրջանում: Բայց ես միշտ հավատում ու վստահում եմ իմ թիմին: Պոգբա՞ն՜: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, բայց, գիտե՞ք, այդ գումարները խելագարություն են: Նրա տրանսֆերային արժեքը չափազանցված է»,-ասել է Նադալը հետխաղյա ասուլիսի ընթացքում: 

Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի կիսաեզրափակչում մրցելու է Ռոջեր Ֆեդերերի հետ: Վերջին անգամ նրանք Լոնդոնում անցկացվող Grand Slam-ում հանդիպել են 2008 թվականին: 

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 180 միլիոն եվրո է պահանջում Պոգբայի համար: 

Share |

Լրահոս

Loading...