Նեյմարը վերականգնվել է հավաքականի կազմում ստացած վնասվածքից

22:15 11.07.2019

Բրազիլիայի հավաքականի բժիշտ Ռոդրիգո Լասմարը հայտնել է, որ թիմի հարձակվող Նեյմարը պատրաստ է վերադառնալու մարզումների: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հունիսի 5-ին վնասվածք էր ստացել Քաթարի հավաքականի հետ ընկերական խաղում:

«Վերականգնվելու համար նախատեսված ժամանակը 4 շաբաթ էր: Հետևաբար ժամանակը, որ անցել է նրա՝ վնասվածքն ստանալու պահից, արդեն գերազանցել է նվազագույն ժամկետը, որ սահմանվել էր նրա վերականգնման համար: Եթե նա ակումբում լիներ, արդեն կարող էր սկսել գնդակով աշխատել», - Լասմարի խոսքերն է մեջբերել UOL-ը:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին ՊՍԺ-ն վերադարձել է արձակուրդից: Անձամբ Նեյմարը ակումբի մարզաբազա չի ներկայացել:

 

Share |

Լրահոս

Loading...