Նեյմարը հուլիսի 12-ին հարցազրույց կտա՝ հստակեցնելով իր ապագան

23:02 11.07.2019

Ուրբաթ օրը՝ հուլիսի 12-ին, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հարցազրույց կտա Aqui na Band հեռուստատեսային ծրագրին, որի ընթացքում կարող է պատմել իր ապագայի մասին կայացրած որոշման մասին: Այս մասին հաղորդում է UOL-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 27-ամյա բրազիլացին հարցազրույցի ընթացքում պետք է մեկնաբանի իր մասնակցությամբ բոլոր միջադեպերը, որոնք տարածվել են հանրության շրջանում: Այդ թվում է և՛ բռնաբարության մեղադրանքը, և՛ Ամերիկայի Գավաթից առաջ ստացած վնասվածքը Քաթարի հավաքականի հետ խաղում, հարաբերությունները ՊՍԺ-ի հետ և հնարավոր վերադարձը «Բարսելոնա»:

Հիշեցնենք՝ այս շաբաթվա սկզբում ՊՍԺ-ն վերսկսեց մարզումները: Իսկ անձամբ Նեյմարը թիմի մարզաբազա չվերադարձավ: Ավելի վաղ Բրազիլիայի հավաքականի բժիշկը հայտարարել էր, որ Նեյմարն արդեն ապաքինվել է վնասվածքից:

Share |

Լրահոս

Loading...