Նեյմարը վստահ է, որ վերադառնալու է Իսպանիա

09:45 11.07.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի կասկածում, որ կվերադառնա «Բարսելոնա» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է RMC-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա բրազիլացին արդեն տեղեկացրել է իր մերձավոր շրջապատին իսպանական ակումբ տեղափոխվելու մասին։ Նշվում է, որ Նեյմարը չի ցանկանում մամուլում քննադատել ՊՍԺ-ի ղեկավարությանը և հույս ունի, որ ակումբները շուտով կպայմանավորվեն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, այդ թվում ակումբի ավագ Լիոնել Մեսսին, կողմ են բրազիլացու հարձակվողին Կատալոնիա վերադարձնելուն:

Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017-ի ամռանը «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս

Loading...