Ռեալը վերջնական որոշում է կայացրել Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ

11:19 11.07.2019

Մադրիդի «Ռեալը» վերջնական որոշում է կայացրել Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ: 

Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, «արքայական» ակումբը վերջնականապես հետ է կանգնել 27-ամյա բրազիլացուն գնելու մտքից: Իսպանական գրանտի համար նման որոշման պատճառ է դարձել թե՛ Էդեն Ազարի ժամանումը, թե՛ Նեյմարի տրանսֆերային բարձր արժեքը:

Հաղորդվում է, որ «արքայական» ակումբի համար տրանսֆերային թիրախ է շարունակում մնալ Կիլիան Մբապեն: Ֆրանսիացուն ձեռք բերելու քայլեր «Ռեալը» կձեռնարկի հաջորդ ամառ: 

Հիշեցնենք, որ Նեյմարը երջանիկ չէ ՊՍԺ-ում և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Բրազիլացին կարող է վերադառնալ «Բարսելոնա»: 

Share |

Լրահոս

Loading...