Ամեն ինչ հանուն Պոգբայի. Ռեալը պատրաստ է վաճառել 3 ֆուտբոլիստների

10:39 11.07.2019

Մադրիդի «Ռեալը» չի հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային գնելու մտքից:

Ինչպես հաղորդում է Goal.com-ը՝ «արքայական» ակումբը դեռևս անհրաժեշտ չափի գումար չունի աստղային ֆրանսիացու տրանսֆերի համար։ Լրացուցիչ միջոցներ ստանալու համար «սերուցքայինները» պատրաստ են վաճառել երեք ֆուտբոլիստների։ Խոսքը Իսկոյի, Խամես Ռոդրիգեսի և Գարեթ Բեյլի մասին է։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի համար պահանջում է 170 միլիոն եվրո և մտադիր չէ զիջումների գնալ:

Share |

Լրահոս

Loading...