Փյունիկի երկրպագուները ժամանեցին Գյումրի (լուսանկարներ)

13:40 11.07.2019

«Փյունիկի» մեծաթիվ երկրպագուներ այսօր թիմին կաջակցեն Գյումրիում կայանալիք Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ մակեդոնական «Շկուպիի» հետ խաղում:

Երևանյան ակումբը կազմակերպել է երկրպագուների տեղափոխություն. առավոտյան Երևանից Գյումրի ուղևորվեց 3 ավտոբուս՝ շուրջ 150 երկրպագու: Երկրպագուների մարտական տրամադրությունը զգացվում էր դեռևս ճանապարհին՝ բոլորը վանկարկում էին. ««Փյունի՛կ,» չեմպիոն»:

Գյումրիում են նաև Հայաստանի ազգային հավաքականի «Առաջին հայկական ճակատ» (FAF) ֆան-ակումբի մեծաթիվ անդամներ:

Գյումրիում երկրպագուների համար «Փյունիկը» կազմակերպել է ֆան-զոն և հյուրասիրություն, որի մանրամասները Armsport.am-ը կներկայացնի քիչ անց:

«Փյունիկ»-«Շկուպի» հանդիպումը կայանալու է Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, մեկնարկը՝ 17:30-ին:

 

Share |

Լրահոս

Loading...