Փյունիկն առաջին խաղակեսից հետո պարտվում է Շկուպիին (տեսանյութ)

18:31 11.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Երևանի «Փյունիկը» Գյումրիում մրցում է մակեդոնական «Շկուպիի» հետ: 

Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ընթացող հանդիպման առաջին կեսից հետո հյուրերը կամային հաղթանակ են տանում: Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Էրիկ Վարդանյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը: Խաղակեսի միջնամասում՝ 26-րդ րոպեին, Բայրամին վերականգնեց հաշվի հավասարությունը:

Մինչև առաջին խաղակեսի վերջնամասը հավասար պայքար էր ընթանում՝ չնայած ավելի սուր էին գրոհում հյուրերի ֆուտբոլիստները: Նրանց գրոհներից մեկն էլ տվեց իր արդյունքը. 43-րդ րոպեին մակեդոնական թիմին հաշվի մեջ առաջ մղեց Իլիեսկին:

 

 
Share |

Լրահոս

Loading...