Գյումրիում Փյունիկը ֆուտբոլային մթնոլորտ է ապահովել (լուսանկարներ, տեսանյութ)

15:14 11.07.2019

Գյումրիի Վարդանանց հրապարակն այսօր սովորականից մարդաշատ է: Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք է ժամանել «Փյունիկը», որը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում մրցելու է «Շկուպիի» հետ:

Երևանյան ակումբը վաղ առավոտյան կազմակերպել էր երկրպագուների ուղևորություն:

12:00-ից «Փյունիկը» Վարդանանց հրապարակում բացել է ֆան-զոն. կազմակերպվել են մի շարք հետաքրքիր խաղեր, մրցանակների խաղարկություն՝ այդպիսով քաղաքին հաղորդելով ֆուտբոլային շունչ:

Գյումրին ոգևորությամբ սպասում է առաջիկա խաղին: Ամենուր «Փյունիկի» մարզաշապիկներով և շարֆերով երկրպագուներ են, որոնք ակնկալում են Հայաստանի փոխչեմպիոնի հաղթանակն այսօրվա խաղում:

Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Շկուպի» հանդիպումը կկայանա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17:30-ին:

 

Share |

Լրահոս

Loading...