Ռիվալդոն կարծիք է հայտնել Նեյմարի վերադարձի և Վինիսուսի մասին

13:06 11.07.2019

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է Նեյմարի՝ Կատալոնիա հավանական վերադարձի մասին:

«Բրազիլիայի հավաքականից ամենաշատը սիրում եմ Նեյմարին: Շատ եմ ուզում, որ նա վերադառնա «Բարսելոնա»: Ես մնում եմ իմ կարծիքին, որ Նեյմարի պետք է ներողություն խնդրի «Բարսելոնայի» երկրպագուներից: Իրավիճակը շատ բարդ է, քանի որ Նեյմարը այդքան էլ լավ չհեռացավ Կատալոնիայից: Հասկանում եմ, երկրպագուները զայրացած են, սակայն ֆուտբոլը մնում է ֆուտբոլ, իսկ Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է լավ բնավորությամբ:

Եթե ամեն ինչ ստացվի և նա հետ վերադառնա, իհարկե կլինեն քննադատություններ, բայց խաղերի ու մարզումների ժամանակ Նեյմարը մնալու է այն նույն Նեյմարը, որը հատուկ դեր է ստանձնելու թիմի խաղում:

Երբ նա հանդես էր գալիս Մեսսիի ու Սուարեսի հետ, դա շատ լավ էր անդրադառնում թիմի համար: Եթե նրանք հաղթեն Չեմպիոնների լիգան, ապա բոլոր խնդիրները կլուծվեն:

Ինչ վերաբերում է Վինիսիուսին, նա հիանալի ֆուտբոլիստ է և ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է էլ ավելի կատարելագործվելու համար»,-լեգենդար ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Goal.com-ը: 

Share |

Լրահոս

Loading...