Ռոմայի գլխավոր մարզիչը վիճաբանել է իր օգնականի հետ մարզմանն ընդառաջ

13:01 11.07.2019

«Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան վիճաբանության մեջ է մտել իր օգնական Տիագու Լեալի հետ մինչ թիմի հերթական մարզումը: 

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, մարզումը սկսելուց առաջ Ֆոնսեկան մի քանի անգամ բղավել է իր օգնականի վրա: Լարված իրավիճակը փորձել է շտկել հռոմեական ակումբի մարզչական շտաբի մեկ այլ ներկայացուչիչ Նունու Կանտուշը:

Տիագու Լեալը «Ռոմայի» մարզիչն է տակտիկական մտահաղացումների գծով: Նա աշխատում է Ֆոնսեկայի հետ 2014 թվականից: 

Հիշեցնենք, որ Պաուլո Ֆոնսեկան այս ամառ է գլխավորել «Ռոման»` այդ պաշտոնում փոխարինելով Կլաուդիո Ռանիերիին: 

Share |

Լրահոս

Loading...