Ռոման և Տոտենհեմը հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով

15:40 11.07.2019

«Ռոման» կարող է առաջարկել «Տոտենհեմին» ֆուտբոլիստների փոխանակում անցկացնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում Է Sky Sport Italia-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ «գայլերը» հետաքրքրված են «Տոտենհեմի» պաշտպան Թոբի Ալդերվեյրելդի ծառայություններով և պատրաստ են գործարքի մեջ ներառել հարձակվող Պատրիկ Շիկին: Հարկ է նշել, որ հռոմեացիները բելգիացուն տեսնում են որպես Կոստաս Մանոլասի փոխարինող, որը վերջերս է տեղափոխվել «Նապոլի»: Ինչ վերաբերում է չեխ հարձակվողին, ապա նա այդպես էլ տեղ չգտավ «Ռոմայի» հիմնական կազմում, այնինչ Տոտեննհեմը հետաքրքրված էր հենց նրա ծառայություններով:

30-ամյա Ալդերվեյրելդի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո, իսկ 23-ամյա Շիկինը՝ 15 միլիոն:

Share |

Լրահոս

Loading...