Դանիլո Սեկուլիչ. Գոլ խփելն իմ աշխատանքն է

23:59 11.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Մակեդոնիայի» դարպասը գրաված Դանիլո Սեկուլիչը խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

-Ի՞նչ տպավորություններ ունեք:

-Կարծում եմ՝ մեզ համար շատ դժվար խաղ ստացվեց: Լավ աշխատանք կատարեցինք, շատ լավ խաղացինք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, մարզիչներին, ակումբի նախագահին ու ողջ ակումբին: Արժանի էինք այս հաղթանակին: Մակեդոնիայում, կարծում եմ, ավելի լավ կխաղանք ու կանցնենք հաջորդ փուլ:

- Առաջին խաղում գրանցված 3-1 հաշիվը հաջորդ փուլ անցնելու հնարավորություն տալի՞ս է:

-Այո՛, իհարկե: Լավ հաշիվ է մեզ համար: Կարծում եմ՝ Մակեդոնիայում ևս կհաղթենք: Այսօր կարող էինք ևս մեկ գոլ խփել, բայց այս հաշիվը ևս գոհացնող է:

-Ի՞նչ կասեք Ձեր գոլի մասին: Նախքան այն ևս մեկ հնարավորություն ունեիք, չկարողացաք օգտագործել, հետո, այսպես ասած, ուղղեցիք Ձեր սխալը:

-Դե դա սխալ չէր, բայց գոլի համար շատ ուրախ եմ: Գոլ խփելն իմ աշխատանքն է: Մյուս խաղում ամեն ինչ կանեմ լավ հանդես գալու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, առանց նրանց ես գոլ չէի խփի:

Share |

Լրահոս

Loading...