Շիրակը վերանորոգում է Գյումրու Քաղաքային մարզադաշտը (լուսանկարներ)

18:41 11.07.2019

2019/20 մրցաշրջանին ընդառաջ «Շիրակը» սկսել է վերանորոգել տնային մարզադաշտը: Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում շինարարական աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղությամբ: 

Armsport.am-ը «Շիրակի» մամուլի ծառայությունից տեղեկացել է, որ նախատեսված է կարգի բերել մարզադաշտի արտաքին տեսքը, բարելավել պայմանները, վերանորոգել և ավելացնել տրիբունաները: Արևելյան տրիբունայում նոր սեկտոր կբացվի, որը նախատեսված կլինի հյուրընկալվող թիմերի երկրպագուների համար: 

Նախատեսվում է լուծել նաև մարզադաշտի ստորգետնյա ջրատար համակարգի հարցը, քանի որ տարիներ շարունակ այն վնասել է պատերը: Սպասվում է, որ պատերը նախ կամրացվեն, ապա կտրվեն դիզայներական լուծումներ:

Հիշեցնենք, որ այսօր «Քաղաքային» մարզադաշտը հյուրընկալում է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ»-«Շկուպի» հանդիպումը: Այս խաղով պայմանավորված շինարարական աշխատանքները մի քանի օրով դադարեցվել են:

 
Share |

Լրահոս

Loading...