Ուիմբլդոն. Սերենա Ուիլյամսը եզրափակչում է, նրան սպասում է Սիմոնա Հալեպը

19:33 11.07.2019

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի կիսաեզրափակչում 6:1, 6:2 հաշվով հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Բարբորա Ստրիցովային:

Դիմակայությունը տևեց 1 ժամ 1 րոպե: Ուիլյամսը թույլ տվեց 2 կրկնակի սխալ մատուցման ժամանակ և իրացրեց 4 բրեյք-փոյնթ՝ 5-ից: Ստրիցովայի ակտիում 1 էյս է, երկու կրկնակի սխալ և ոչ մի իրացված բրեյք-փոյնթ 3 հնարավորից:

Եզրափակչում Սերենայի մրցակիցը կլինի ռումինացի Սիմոնա Հալեպը: Մրցաշարի 7-րդ ռակետը կիսաեզրափակչում հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Էլինա Սվիտոլինային:

Եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին, Երևանի ժամանակով 17:00-ին:

Նախորդ տարի եզրափակչում Ուիլյամսը 3:6, 3:6 հաշվով պարտվել էր գերմանուհի Անժելիկա Կերբերին: Վերջին անգամ ամերիկուհին Ուիմբլդոնում հաղթել է 2016 թվականին:

Share |

Լրահոս

Loading...