Երկու հարված ոտքերի արանքով մեկ խաղարկությունում. Ջոկովիչի ու Գոֆենի գերազանց գնդակը (տեսանյութ)

12:22 11.07.2019

Ուիմբլդոնի քառորդ եզրափակչի շրջանակում կայացած Նովակ Ջոկովիչ - Ֆավիդ Գոֆեն խաղը աչքի չընկավ իր դիտարժանությամբ: Սերբ թենիսիստը երեք սեթում վստահ հաղթանակ էր տարել` դուրս գալով կիսաեզրափակիչ: 

Հանդիպման գնդակներից մեկը, սակայն, չափազանց դիտարժան է ստացվել: Միավորի ժամանակ թե՛ Գոֆենը, թե՛ Նովակը մեկական անգամ հարվածել են ոտքերի արանքով: 

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում աշխարհի առաջին ռակետը մրցելու է Ռոբերտո Բաուտիստա Ագուտի հետ: Մյուս կիսաեզրափակչում Ռաֆայել Նադալը ուժերն է չափելու Ռոջեր Ֆեդերերի հետ: 

 

Share |

Լրահոս

Loading...