Եկավ, տեսավ, հաղթեց. Զլատան Իբրահիմովիչը՝ MLS-ի լավագույն ֆուտբոլիստ

09:55 11.07.2019

«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է MLS-ի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

37-ամյա շվեդը ESPYS մրցանակի է արժանացել ամերիկյան ABC հեռուստաալիքի վարկածով՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից («Դի Սի Յունայթեդ»), Ջոզեֆ Մարտինեսից («Ատլանտա Յունայթեդ») և Ահարոն Լոնգից («Նյու Յորք Ռեդ Բուլս»): Իբրան «Լոս Անջելեսի» 9-րդ ֆուտբոլիստն է, ով արժանացել է այս մրցանակին: Ավելի վաղ հինգ անգամ դափնեկիր էր դարձել Լենդոն Դոնովանը (2006, 2007, 2009, 2010, 2011), երկու անգամ ՝ Դևիդ Բեքհեմը (2008, 2012), ինչպես նաև Ռոբի Քինը (2015):

Նախորդ տարիներին MLS-ում տարվա լավագույն ֆուտբոլիստներ են ճանաչվել Դավիդ Վիլյան (2017), Սեբաստիան Ջովինկոն (2016), թիմ Կեհիլը (2014), Թիերի Անրին (2013): Նախորդ տարի մրցանակը ստացել էր Նեմանյա Նիկոլիչը («Չիկագո Ֆայր»)։

Share |

Լրահոս

Loading...