Բորուսիան 10։0 հաշվով հաղթել է մի թիմի, որն իր հետ խաղացել է մրցույթի շնորհիվ

22:19 12.07.2019

Դորտմունդի «Բորուսիան» ընկերական խաղում 10։0 հաշվով ջախջախել է գերմանական 8-րդ դիվիզիոնում հանդես եկող «Շվայնբերգ» ակումբին։ 4 գոլ իր ակտիվում գրանցել է Մաքսիմիլիան Ֆիլիպը, դուբլ է ձևակերպել Թոբիաս Ռաշլը, մեկական գոլ հեղինակել են Մարիուս Վոլֆը, Էմրե Այդինելն ու Շինձի Կագավան։

«Շվայնբերգը» «Բորուսիայի» հետ ընկերական խաղ անցկացնելու հնարավորություն էր ստացել իր երկրպագուների շնորհիվ, որոնք հաղթել էին դորտմունդյան ակումբի հովանավորի կազմակերպած մրցույթում՝ ավտոմեքենաները լիցքավորելով հատուկ բենզալցակայաններում։

Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը «Բորուսիան» կմեկնարկի «Աուգսբուրգի» հետ տնային խաղով։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին։

Share |

Լրահոս

Loading...