Յուվենտուսն ու Այաքսը մոտ են Դե Լիգտի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն

20:53 12.07.2019

Ամստերդամի «Այաքսի» կենտրոնական պաշտպան Մաթեյս դե Լիգտը մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխությանը։

Ակումբները առաջընթաց են գրանցել բանակցություններում։ Սպասվում է, որ կողմերը մոտ ժամանակներս կարող են համաձայնության գալ։

Դե Լիգտն ավելի վաղ համաձայնեցրել էր անհատական պայմանագրի պայմանները «Յուվենտուսի» հետ։ 19-ամյա ֆուտբոլիստն այժմ սպասում է, թե Ա Սերիայի գործող չեմպիոնները երբ տրանսֆերի շուրջ համաձայնության կգան իր ներկայիս ակումբի հետ։

Այս ամառ Մաթեյսին փորձել են ձեռք բերել նաև ՊՍԺ-ն և «Բարսելոնան»։ 

Դե Լիգտն «Այաքսի» սան է։ Ավարտված մրցաշրջանում Հոլանդիայի հավաքականի պաշտպանն ակումբային մակարդակում 55 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...