Բարսելոնան Ֆիլիպե Լուիսին հայտնել է, որ պայմանագիր չի կնքի իր հետ

21:16 12.07.2019

«Բարսելոնան» մտադիր չէ պայմանագիր կնքել բրազիլացի պաշտպան Ֆիլիպե Լուիսի հետ, վստահեցնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբն այս մասին արդեն հայտնել է բրազիլացուն։ «Բարսելոնան» ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից հրաժարվել է վերջինիս տարիքի պատճառով։ Օգոստոսի 9-ին Լուիսը կդառնա 34 տարեկան։

«Բարսելոնան» ցանկանում է ավելի երիտասարդ պաշտպանի ձեռք բերել, որն այլընտրանքային տարբերակ կդառնա Ժորդի Ալբայի համար։

Լուիսն առաջարկներ ունի «Լիոնից» և «Ֆլամենգոյից», բայց վերջնական որոշում չէր կայացնում Ամերիկայի Գավաթի ավարտից առաջ, քանի որ նրա համար առաջնային տարբերակը «Բարսելոնան» էր։

33-ամյա Լուիսն օրեր առաջ հեռացավ «Աթլետիկոյից» և հիմա ազատ խաղացողի կարգավիճակ ունի։ Այսպիսով, նա նոր ակումբ կարող է տեղափոխվել անվճար հիմունքներով։

Share |

Լրահոս

Loading...