Գրիզմանի տեղափոխությունը Բարսելոնա պատմության 6-րդ ամենաթանկարժեք տրանսֆերն է

20:35 12.07.2019

Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխությունն «Աթլետիկոյից» «Բարսելոնա» 6-րդն է պատմության ամենաթանկարժեք տրանսֆերների ցանկում։

Կատալոնական թիմը ֆրանսիացու համար ընդհանուր առմամբ 120 մլն եվրո հրաժարագին կվճարի։ Հարձակվողը «Բարսելոնայի» եհտ 5-ամյա պայմանագիր է կնքել։ 

Պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը շարունակում է մնալ բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնայից» ՊՍԺ 2017 թվականի ամռանը։ Բրազիլացու համար ֆրանսիական ակումբը 222 մլն եվրո վճարեց։

Ֆուտբոլի պատմության թոփ-10 ամենաթանկարժեք տրանսֆերները

1. Նեյմար («Բարսելոնա»-ՊՍԺ)՝ 222 մլն եվրո

2. Ֆիլիպե Կոուտինյու («Լիվերպուլ»- «Բարսելոնա»)՝ 145 մլն եվրո

3. Կիլիան Մբապե («Մոնակո»-ՊՍԺ)՝ 135 մլն եվրո

4. Ժոաո Ֆելիշ («Բենֆիկա»- «Աթլետիկո»)՝ 126 մլն եվրո

5. Ուսման Դեմբելե («Բորուսիա Դ․»-«Բարսելոնա»)՝ 125 մլն եվրո

6. Անտուան Գրիզման («Աթլետիկո»-«Բարսելոնա»)՝ 120 մլն եվրո

7. Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»-«Յուվենտուս»)՝ 117 մլն եվրո

8. Պոլ Պոգբա («Յուվենտուս»- «Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 105 մլն եվրո

9. Գարեթ Բեյլ («Տոտենհեմ»-«Ռեալ»)՝ 101 մլն եվրո

10. Էդեն Ազար («Չելսի»- «Ռեալ»)՝ 100 մլն եվրո

Share |

Լրահոս

Loading...