Խաչանովը կդառնա աշխարհի 8-րդ ռակետը

21:39 12.07.2019

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը կարիերայի ամենաբարձր հորիզոնականը կզբաղեցնի ATP-ի վարկանիշային աղյուսակում։

Հուլիսի 15-ին թարմացվելիք աղյուսակի արդյունքներով Խաչանովը կդառնա աշխարհի 8-րդ ռակետը։

Ուիմբլդոնի 2018 թվականի եզրափակչի մասնակից, ՀԱՀ-ի ներկայացուցիչ Քևին Անդերսոնը դուրս է մնացել արդեն 1/16 եզրափակչից և լքել թոփ-10-ը։ Անդերսոնի անհաջողության շնորհիվ Խաչանովը կկարողանա բարելավել դիրքերը ATP-ում։

Հիշեցնենք՝ Խաչանովը Ուիմբլդոնում պայքարը լքել է 3-րդ շրջանից՝ պարտվելով Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին 3։6, 6։7 (3:7), 1:6 հաշվով։ Իսպանացին, հիշեցնենք, հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջել է մրցաշարի գործող չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչին։

Share |

Լրահոս

Loading...