Լոռին օգնության է կանչում Պիտեր Կրաուչին

19:47 12.07.2019

Վանաձորի «Լոռին» Թվիթերում կատարած գրառմամբ դիմել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պիտեր Կրաուչին,որն այսօր հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Վանաձորյան ակումբը 38-ամյա լեգենդար ֆուտբոլիստին խնդրում է հրաժարվել այդ մտքից և միանալ իրենց․

«Հեյ, Պիտեր Կրաուչ, այդ ինչո՞ւ ես ավարտում կարիերադ։ «Լոռի Ֆա»-ն ունի քո օգնության կարիքն առաջիկա մրցաշրջանում։ Ե՜կ, միացիր մեզ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ անգլիացին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Տոտենհեմում»։ Ավելի ուշ հանդես է եկել ՔՊՌ-ում, «Աստոն Վիլայում», «Նորվիչում», «Սաութհեմփթոնում», «Լիվերպուլում», «Պորտսմուտում», իսկ 2009-ին վերադարձել է «Տոտենհեմ»:

Լոնդոն վերադառնալուց երկու տարի անց տեղափոխվել է «Սթոք Սիթի», որտեղ անցկացրել է 8,5 մրցաշրջան, իսկ նրա վերջին ակումբը «Բարնլին» էր:

Անգլիայի հավաքականում 38-ամյա Կրաուչն անցկացրել է 42 հանդիպում և խփել 22 գնդակ:

Share |

Լրահոս

Loading...