«Գանձասար-Կապանի» նախկին ֆուտբոլիստ Գևորգ Օհանյանը, որը տեղափոխվել է ԱՄՆ, փորձաշրջան է անցնում Կալիֆորնիայի Orange County Soccer ակումբում, որի կազմում օրերս գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել:
«Օրանջ Քաունթի Սոքեր Քլաբն» ընկերական խաղում մրցել է «Նյու-Յորք Սիթիի» հետ ու 1:2 հաշվով պարտություն է կրել, իսկ թիմի միակ գնդակը տպավորիչ հարվածով իր ակտիվում գրանցել է հենց հայ ֆուտբոլիստը:
«Օրանջ Քաունթին» հանդես է գալիս ամերիկյան երկրորդ ուժեղագույն լիգայում` USL-ում: