Պաշտոնական. Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվեց Սոչի

09:02 12.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվեց «Սոչի», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հայ ֆուտբոլիստի վերջին ակումբը Լյուքսեմբուրգի «Պրոգրես Նիդերկորնն» էր, որտեղ նա հանդես եկավ երկու մրցաշրջան: Այդ ընթացքում Կարապետյանը հասցրեց մասնակցել 47 հանդիպման՝ դառնալով 40 գոլի հեղինակ:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Ալեքսանդրը վերջին 6 խաղերում դարձել է 4 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ «Սոչիի» մարզչական շտաբում է ընդգրկված մեր ընտրանու նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը զբաղեցնում է դարպասապահների մարզչի պաշտոնը:

Share |

Լրահոս

Loading...