Արսենալը կպատժի Կոսելնիին թիմի հետ ԱՄՆ չմեկնելու համար

18:22 12.07.2019

Երեկ հայտնի էր դարձել, որ Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնին ակումբի հետ չի մեկնել ԱՄՆ ուսումնամարզական հավաքի։ 

Sky Sports-ի տեղեկություններով՝ «զինագործները» կարգապահական տույժի են ենթարկելու ֆրանսիացի պաշտպանին ակումբի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Կոսելնիի քայլի պատճառը հայտնի չէ։ 

33-ամյա պաշտպանը հանդես է գալիս «Արսենալի» կազմում 2010 թվականից։ Ավարտված մրցաշրջանում Կոսելնին մասնակցել է ԱՊԼ-ի 17 հանդիպման, որոնցում 3 գնդակ է խփել։ 

Հավելենք, որ ներկա պահին «Արսենալը» գտնվում է Լոս Անջելոսում, որտեղ պատրաստվում է նոր մրցաշրջանին։ «Զինագործների» հետ Միացյալ Նահանգներում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ 

Share |

Լրահոս

Loading...