Ասպիլիկուետա. Լեմպարդին նայելով՝ ուզում ես ավելի լավը դառնալ

12:18 12.07.2019

«Չելսիի» իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան մեկնաբանել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Ֆրենկ Լեմպարդի նշանակումը:

«Լեմպարդը երկար ու հաջող ժամանակ է անցկացրել «Չելսիում», նա մեզ բոլորիս համար օրինակ է հանդիսացել: Նրան նայելով՝ ուզում ես նոր ռեկորդներ սահմանել ու միայն ավելի լավը դառնալ: Պետք է շնորհակալ լինենք, որ հնարավորություն ունենք պաշտպանելու այս ակումբի գույները: Մենք նոր մրցաշրջանի շեմին ենք: «Չելսին» պիտի նորից սովորի հաղթել որպես թիմ: Նոր մրցաշրջանում շատ բան կարող է տեղի ունենալ, բայց մենք պարտավոր ենք մեզ վրա պատասխանատվություն վերցնել ու ողջ ուժով աշխատել, որպեսզի ավելի լավը դառնանք»,- Ասպիլիկուետայի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Լեմպարդը մարզչական կարիերան սկսել է 2018 թվականի մայիսին: Նրա՝ որպես մարզչի նորամուտի մրցաշրջանում «Դերբին» անգլիական Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 6-րդ տեղը: Թիմը հասավ ԱՊԼ-ում հանդես գալու պայքարի փլեյ-օֆֆ-ին, որտեղ զիջեց «Ասթոն Վիլլային» (1-2):

 

Share |

Լրահոս

Loading...