Աթլետիկոն ապացույցներ ունի, որ Բարսելոնան Գրիզմանի հետ պայմանագիր է կնքել մարտին

23:56 12.07.2019

«Աթլետիկոն» մտադիր է հավելյալ փոխհատուցում ստանալ «Բարսելոնայից» Անտուան Գրիզմանի տրանսֆերի համար։ Մադրիդյան ակումբը ֆրանսիացու՝ կատալոնական ակումբ տեղափոխությունից հետո հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ պնդելով, որ «կապտանռնագույնները» պարտավոր են 200 միլիոն եվրո վճարել այլ ոչ թե 120։ 

Marca-ի լրագրող Դավիդ Սանչեսը պնդում է, որ մադրիդյան ակումբը ունի ապացույցներ, որ «Բարսելոնան» Գրիզմանի հետ պայմանագիր է կնքել մարտի 9-ին։ Այդ իսկ պատճառով էլ «ռոխիբլանկոսների» ղեկավար կազմը շարունակում է պնդել, որ կատալոնական ակումբը պետք է 200 միլիոն եվրո վճարի 28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար։ 

Գրիզմանի պայմանագրում եղել է կետ, որի համաձայն 2019 թվականի հուլիսի 9-ից ֆուտբոլիստի հրաժարագինը կազմել է 120 միլիոն եվրո։ Այսօր «Բարսելոնայի» ներկայացուցիչները Լա լիգայի գրասենյակում վճարել են համապատասխան գումարը և գնել Գրիզմանի տրանսֆերը։ 

Հավելենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել այս գործով «Աթլետիկոյի»՝ դատարան դիմելու պատրաստակամության մասին։  

Share |

Լրահոս

Loading...