Ճապոնական ակումբը հայտարարեց իր ֆուտբոլիստի՝ Բարսելոնա տեղափոխության մասին

13:26 12.07.2019

«Բարսելոնան» համաձայնության է եկել ճապոնական «Կաշիմա Անտլերս» ակումբի հարձակվող Հիրոկի Աբեի տեղափոխության հարցով: Մոտ ժամանակներս 20-ամյա ֆուտբոլիստը կժամանի Մադրիդ՝ բուժզննում անցնելու ու «կապտանռնագույնների» հետ պայմանագիրն ավարտին հասցնելու համար: Այս մասին հաղորդում է ճապոնական ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ նա միակ ճապոնացին չէ, որը կարող է մրցաշրջանը սկսել Լա Լիգայում: Ավելի վաղ, «Ռեալը» պայմանագիր էր կնքել «Տոկիոյի» կիսապաշտպան Տակեֆուսու Կուբոյի հետ:

 

 

Share |

Լրահոս

Loading...