Աթլետիկոն 200 միլիոն եվրո է պահանջում Բարսելոնայից ու կաորղ է դիմել դատարան

19:10 12.07.2019

«Աթլետիկոն» Անտուան Գրիզմանի «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ 

Ակումբը հայտարարել է, որ այսօր Լա լիգայի գրասենյակում ֆուտբոլիստի ներկայացուցիչները 120 միլիոն եվրո են վճարել, ինչը Գրիզմանի հրաժարագինն է՝ պայմանագրի համաձայն։ 

Կետը, որի համաձայն՝ Գրիզմանի հրաժարագինը 200 միլիոն եվրոյից նվազել է և դարձել է 120 միլիոն եվրո, ուժի մեջ է մտել 2019 թվականի հուլիսի 1-ից։ «Աթլետիկոյում» վստահ են, որ «Բարսելոնան» ֆուտբոլիստի հետ համաձայնության է հասել մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը։ Այդ իսկ պատճառով նրանք 200 միլիոն եվրո են պահանջում 28-ամյա ֆրանսիացու տրանսֆերի համար։ 

Ստեղծված իրավիճակում մադրիդյան ակումբը չի բացառում նաև դատարան դիմելու տարբերակը։ 

Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Բարսելոնան» պաշտոնապես ավարտին հասցրեց Անտուան Գրիզմանի տեղափոխությունը կատալոնական ակումբ։ «Կապտանռնագույնները» 120 միլիոն եվրո են վճարել ֆուտբոլիստի համար։ 

Share |

Լրահոս

Loading...