Պիտեր Կրաուչը ավարտեց կարիերան

14:29 12.07.2019

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պիտեր Կրաուչն ավարտել է կարիերան:

«Երկար մտորումներից հետո այս ամռանը որոշեցի ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ Այս հրաշալի խաղն ինձ տվեց ամեն ինչ։ Ես այնքան շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ հասնել այս կետին», - Գրել է Կրաուչը Twitter-ի իր էջում:

Անգլիացին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Տոտենհեմում»։ Ավելի ուշ հանդես է եկել ՔՊՌ-ում, «Աստոն Վիլայում», «Նորվիչում», «Սաութհեմփթոնում», «Լիվերպուլում», «Պորտսմուտում», իսկ 2009-ին վերադարձել է «Տոտենհեմ»: Լոնդոն վերադառնալուց երկու տարի անց տեղափոխվել է «Սթոք Սիթի», որտեղ անցկացրել է 8,5 մրցաշրջան, իսկ նրա վերջին ակումբը «Բարնլին» էր:

Անգլիայի հավաքականում 38-ամյա Կրաուչը անցկացրել է 42 հանդիպում և խփել 22 գնդակ: 

Share |

Լրահոս

Loading...