Ֆեկիրը կարիերան կարող է շարունակել Լա լիգայում

23:22 12.07.2019

«Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից և կարիերան շարունակել Իսպանիայի Լա լիգայում։ 

Ինչպես տեղեկացնում է Goal-ը՝ հղում կատարելով Marca-ին, Ֆեկիրի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը», ով ցանկանում է փոխարինող գտնել Ջիովանի Լո Չելսոյին, ով ամենայն հավանականությամբ կհեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Լո Չելսոյի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։ 

Հաղորդվում է, որ «Բետիսի» ներկայացուցիչները ժամանել են Ֆրանսիա հավանական տրանսֆերը քննարկելու համար։ Ֆեկիրի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրվում էր նաև «Լիվերպուլը», սակայն «մերսիսայդցիները» հետ են կանգնել ֆուտբոլիստին գնելու մտքից։ 

Share |

Լրահոս

Loading...