ՖԻՖԱ-ն խստացրել է ռասիզմի դրսևորման դեմ պատիժը

11:41 12.07.2019

ՖԻՖԱ-ն փոփոխություններ է մտցրել կարգապահական կանոնագրքի այն կետերում, որոնք վերաբերում են ռասիզմին և խտրականության այլ ձևերին:

Ինչպես հաղորդում է Yahoo Sports-ը՝ արդեն հաջորդ շաբաթվանից ուժի մեջ մտնող նոր կանոնների համաձայն՝ նման խախտման համար որակազրկման նվազագույն չափը կհասցվի մինչև 10 խաղի: Ասոցիացիաներն ու ակումբներն իրենց հերթին առաջին նման միջադեպի դեպքում կպատժվեն մեկ խաղ սահմանափակ քանակով հանդիսականով անցկացնելով և կտուգանվեն ոչ պակաս, քան 20 հազար դոլարով:

Հավանական է նաև, որ ռասիստական դրսևորումների զոհերը կհրավիրվեն համապատասխան մարմիններին բանավոր կամ գրավոր դիմում տալու:

«Փոխելով ռասիզմին ու խտրականությանը վերաբերող կանոնները՝ ՖԻՖԱ-ն մտնում է մարդկանց իրավունքների ոտնահարման դեմ ուղղված պայքարի մեջ»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

 

 

Share |

Լրահոս

Loading...